Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների» գրանցման և հեռուստաընկերությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքի մասին օրենքները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» գրանցման և հեռուստառադիոընկերությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքի մասին օրենքները, գրում է Current time-ը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը նախաձեռնել է «օտարերկրյա գործակալների» գրանցման մասին օրինագիծը, պնդում է, որ փաստաթուղթը, իբր, ամերիկյան FARA օրենքի (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) պատճենն է։ Սակայն, ի տարբերություն ամերիկյան օրենքի, վրացական օրենքն ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին։

Նոր օրենքի համաձայն՝ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կստանան ոչ միայն շահույթ չհետապնդող կազմակերպությունները, այլև ֆիզիկական անձինք։ Օրենքի դրույթները չկատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում։

«Անցյալ տարի մենք ընդունեցինք պարզեցված տարբերակը, բայց գիտեք, որ մի քանի տասնյակ ամենահարուստ և խոշորագույն ՀԿ-ներ գրանցված չեն եղել ռեգիստրում։ Դրա համար մենք կստանանք նոր ամերիկյան օրենք՝ դրա գործող տարբերակի ուղղակի պատճենը, և մենք երաշխավորում ենք դրա ամբողջական կատարումը»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Բացի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքից՝ Վրաստանի խորհրդարանը Քրեական օրենսգիրք է վերադարձրել պետական դավաճանության մասին հոդվածը, ընդունել է փոփոխություններ, որոնք արգելում են հեռուստատեսությունների և ռադիոընկերությունների օտարերկրյա ֆինանսավորումը, նաև օրենսդրությունից բացառում են «գենդեր» և «գենդերային ինքնություն» տերմինները։

«Հեռարձակման մասին» օրենքում կատարված փոփոխությունները նաև արգելում են արտաքին դոնորներին և հովանավորներին, որոնք փաստաթղթում նշված են որպես «օտար ուժեր», մասնակցել կոնկրետ ծրագրերի կամ նախագծերի համաֆինանսավորմանը։ Բացի այդ, հեռարձակողներին կարգելվի նաև ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալ սոցիալական գովազդ հեռարձակելու դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի