Ալիևն ու Իրանի նախագահի խորհրդականը Արաքսի վրայով դեպի Աղբենդ կամուրջի կառուցումն են քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Իրանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեհդի Սանային։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ վերջինն ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների, հատկապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի հետ ունի պատմական, կրոնական և մշակութային կապեր, նաև գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացումից։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը կիսում են ընդհանուր արժեքներ, դրական է գնահատել վերջին երկկողմ այցերի դինամիկան։

Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, հատկապես՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը, անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Արաքս գետի վրա Աղբենդի ուղղությամբ կամրջի կառուցման ընթացքի շուրջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջան այցի ընթացքում նախատեսվում են Իրանի նախագահի խորհրդականի հանդիպումները նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտոնյաների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի