Իրանի նախագահն ապրիլին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցնեը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Սա լինելու է Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան Իրանի նախագահի պաշտոնում։

Փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հաջիևը Իրանի նախագահին փոխանցել էր Իլհամ Ալիևի՝ Ադրբեջան այցելելու հրավերը։

Նախօրեին էլ Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։

Մինչ այդ, այսօր Ադրբեջան է մեկնել Իրանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեհդի Սանային։

Այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի