Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց է այրվել․ զոհեր կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
Բոլորը

Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է TRT Haber-ը։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է։ Հյուրանոցը փակ է եղել հյուրերի համար, քանի որ լիցենզիայի ժամկետն ավարտվել է և թերությունների պատճառով չի երկարաձգվել։ Նշվում է, որ հրդեհի պահին շենքում 12 մարդ է եղել, որոնք, ըստ տեղեկությունների, աշխատել են հյուրանոցում և լեռնադահուկային հանգստավայրում։

Թուրքիայի դահուկների և սնոուբորդի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Յահյա Ուստան, նրա կինը՝ Ֆիքրիյեն և որդի Բերքին Ուստան անգիտակից վիճակում տեղափոխվել են Ուլուդաղի բժշկական կենտրոն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ մարզչի և նրա որդու կյանքը չի հաջողվել փրկել։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր տեխնիկա և 60 հրշեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի