Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է մարդկանց խաբելու, փողոց դուրս բերելու և երկրում քաոս ստեղծելու մեջ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նաև երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն է, ելույթ է ունեցել իր քաղաքական ուժի հանդիպմանը, որի ընթացում կրկին անդրադարձել է երկրում ծավալվող բողոքի ցույցերին։ Նա հայտարարել է, որ իր ղեկավարած ուժի կառավարման 23 տարիների ընթացում Թուրքիան մեծ հաջողությունների է հասել՝ միաժամանակ նշելով, որ չեն մոռացել ուժերին, որոնք «մտադիր էին քաոս սերմանել մութ սպանություններով, նրանց, որոնք կոչ էին անում հեղաշրջում անել՝ կանխելու իր նախագահ դառնալը»։

«Անկախ նրանից, թե ինչ հաջողությունների ենք հասել այս երկրի և այս ժողովրդի համար վերջին 23 տարիների ընթացքում, մենք դրան հասել ենք՝ չնայած նրանց դավաճանություններին, նրանք ծրագրեր են կազմում՝ հասնելու նրան, ինչին չէին կարող հասնել քաղաքական պայքարով, տնտեսության փլուզմամբ։ Թուրքական տնտեսության դեմ ուղղված ցանկացած դիվերսիա, սաբոտաժ այսուհետ դատական ​​կարգով հետապնդվելու է։ Մենք երբեք չենք մոռանա նրանց, ովքեր անօրինական ճանապարհով փորձեցին մեզ հաղթել, նրանց, ովքեր այնքան հուսահատ էին, որ կրակի մեջ գցեցին երկիրն ու ժողովրդին»,-հայտարարել է Էրդողանը։

Անդրադառնալով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը՝ նա կրկին Ստամբուլի քաղաքապետարանին մեղադրել է կոռուպցիայի մեջ և ասել, որ դրանք բացահայտվել են CHP-ի ներսից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության հիման վրա։

«Չնայած այն հանգամանքին, որ կոռուպցիան, գողությունն ու կաշառակերությունը համատարած են, CHP-ի վարչակազմը, որը միշտ խոսում է օրենքի և արդարության մասին, նախընտրել է զբաղվել էժանագին քաղաքականությամբ՝ մեղադրանքների վրա  լույս սփռելու փոխարեն: Չկարողանալով պատասխանել դատական ​​համակարգի մեղադրանքներից որևէ մեկին՝ CHP-ի վարչակազմը փորձում է կոծկել սկանդալը՝ մարդկանց փողոց դուրս բերելով և երկրում քաոս ստեղծելով։ Նրանք բարկանում են ոչ թե գողացողի, այլ գողոնը բռնողի վրա։ Նրանք պաշտպանում են կոռուպցիայի մեջ ներգրավվածներին։ Նրանք փորձում են խաբել մարդկանց, թեև գիտակցաբար գողություն են անում»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ ողբալի վիճակը, որում հայտնվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, իրենց և՛ տխրեցնում է, և՛ զայրացնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի