Ստամբուլի բանտերում տեղ չի մնացել. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում հարյուր հազարավոր մարդիկ, բողոքելով քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) երկրի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, յոթերորդ օրն է՝ հավաքվել են Սարաչհանեի հրապարակում։ Իշխանության գործողություններին քաղաքացիներն արձագանքել են հանրահավաքի ժամանակ հնչեցրած «Իրավունք, իրավունք, արդարություն», «Էրդողա՛ն, հրաժարական», «Կառավարությո՛ւն, հրաժարական» կարգախոսներով։

CHP-ի նախագահ Օզգյուր Օզելը իր ելույթում ասել է, որ յոթերորդ օրը Սարաչհանեի համար վերջին օրը կլինի։

«Վաղը երեկոյան Զորության գիշեր է։ Այստեղ իֆթարներ են անցկացվելու, մենք կլինենք նախագահ Էքրեմի և նախագահ Մուրադ Չալըքի մոր ու հոր հետ»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ բողոքի ցույցերը շարունակվելու են։

Դիմելով հանրությանը՝ Օզելը հայտարարել է շաբաթ օրը Մալթեփեում մեծ հանրահավաք անցկացնելու որոշման մասին՝ «խոսելու յուրաքանչյուր ձերբակալության դեմ, պահանջելու բաց դատավարություններ և արտահերթ ընտրություններ»։

«Էրդողան, եթե այդքան համարձակություն ունես, TRT-ով հեռարձակիր դատախազի հարցերն ու նախագահ Էքրեմ  Իմամօղլուի պատասխանները նրա դեմ հարուցված դավադրության գործի լսումների ժամանակ։ Մենք բավականաչափ քաջություն ունենք, իսկ դո՞ւ։ Ոչ մի ապացույց, ոչ մի վկա և ոչ մի կոնկրետ ապացույց չի ներկայացվել»,- հայտարարել է CHP-ի ղեկավարը։

Նա նաև կոչ է արել ոստիկանությանը բռնություն չկիրառել երիտասարդների նկատմամբ, միաժամանակ, նշել, որ ձերբակալվել է 11 լրագրող, որից 8-ը կալանավորվել է։

«Մեր կալանավորված լրագրող ընկերներին դատարանի շենքից հետ տարան Վաթան, ոչ թե բանտ, քանի որ Ստամբուլի բանտերում նրանք տեղ չունեն։ Վաղը նախատեսվում են տեղափոխություններ դեպի հարևան նահանգներ։ Պատկերացրեք մի կառավարություն 2025-ին, որն ուսանողներին, լրագրողներին և ժողովրդավարություն ցանկացողներին նետել է աշխարհի ամենահայտնի մեգապոլիսի բանտերը՝ դրանցում տեղ չթողնելով։ Ամո՛թ նման ռեժիմին»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։

Բողոքի հանրահավաքներն ու երթերը շարունակվում են նաև Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Անթալիայում, Ռիզեում, Մերսինում և Թուրքիայի այլ քաղաքներում։ Ոստիկանները կրկին տարբեր քաղաքներում ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել՝ արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենաների օգտագործմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի