Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել

Լուրեր

21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի այլ աշխատակիցների դեմ իրականացվող գործողությունների և ձերբակալությունների դեմ նախօրեին քաղաքի Սարաչհանե հրապարակում շարունակվող բողոքի ցույցերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին «վիրավորելու» համար 41 մարդ է ձերբակալվել, գրում է Cumhuriyet-ը։

Հայտնի է դարձել, որ դատախազությունը հիշյալ անձանց մեղադրում է «նախագահին վիրավորելու», «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու, «ծառայողական պարտականությունները կատարողին դիմադրելու» համար։ Նրանց գործով հետաքննությունը շարունակվում է։

Հավելենք, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը, ինչպես նաև ձերբակալված Էքրեմ Իմամօղլուն դատապարտել են Էրդողանի մոր հասցեին հնչած վիրավորանքները։

«Իհարկե, մենք պայքարելու ենք մարտի 19-ի հեղաշրջման դեմ՝ օգտագործելով բոլոր օրինական միջոցները։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս հեղաշրջման համար ես չեմ կարող ընդունել այն վիրավորանքները, որոնք հասցվել են մեր մայրերին։ Ամբողջ սրտով դատապարտում եմ նախագահի մոր հասցեին հնչած վիրավորանքները։ Կոչ եմ անում նաև դատախազությանը միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, որոնք օգտվել են մեր՝ բանտում լինելուց և անբարոյական հաղորդագրություններ են տեղադրել՝ ուղղված մորս, կնոջս և ընտանիքիս»,- գրել է Իմամօղլուն սոցցանցի իր էջում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի