Թուրքիայում ոստիկանները դարձյալ բռնություն և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Թուրքիայում մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցների ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի 6-րդ օրը Ստամբուլի Սարաչհանե հրապարակում, որտեղ քաղաքապետարանն է, կրկին հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել։ Թուրքական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը հանրահավաքում ելույթ է ունեցել։ Յուրաքանչյուր անգամ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը հիշատակելիս հավաքվածները վանկարկել են՝ «Թայի՛փ, հրաժարական տուր»։

«Սա հրապարակային հանդիպում չէ, սա ֆաշիզմին հակադրվելու ակտ է։ Ստամբուլը կորցնողը կորցնում է Թուրքիան, ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է Թուրքիայում։ Էրդողան՝ ի՞նչ էիր ասում, ասում էիր՝ դա տեղի է ունենում առաջին օրը, իսկ երրորդ օրը մոռացվում է: Անցել է մեկ շաբաթ և ի՞նչ են ասում երիտասարդները։ Ասում են՝ սա դեռ սկիզբն է, շարունակեք պայքարը»,- հայտարարել է Օզելը։

Նա ասել է, որ Իմամօղլուն պետք է ազատվի կալանքից, նաև կոչ արել նրա գործով դատավարությունն ուղիղ հեռարձակել TRT հեռուստաալիքով։

«Պարո՛ն Թայիփ, իմ քաղաքապետը պատրաստ է դատարանի ուղիղ եթերում պատասխանել ձեր հարցերին, խայտառակել ձեզ, ձեր դատախազի ստերը, հարցաքննվել ձեզ ամբողջ ժողովրդի աչքի առաջ։ Ձեր դատախազը պատրա՞ստ է ներկայանալ մեր առջև։ Ես առաջարկում եմ, որ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ եթերով հեռարձակվի հեռուստատեսությամբ, իսկ պատասխանները մեկ առ մեկ տրվեն ապացույցներով»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։

Հավելենք, որ բողոքի հանրահավաքներ ու երթեր են տեղի ունեցել նաև Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում և Թուրքիայի այլ քաղաքներում։ Թուրքական լրատվամիջոցները կադրեր են տարածում, թե ինչպես են ոստիկանները տարբեր քաղաքներում ցուցարարներին փորձում ցրել արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենաների կիրառմամբ։

Ստամբուլում էլ ոստիկանները արցունքաբեր գազով և ռետինե  մահակներով բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի