Էրդողանը Իմամօղլուի ձերբակալությունը «կոռուպցիոն հետաքննություն» է անվանել, իսկ զանգվածային բողոքի ակցիաները՝ «սադրանք» որակել

Լուրեր

19.02.2026 | 15:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:00
ՀՀ-ում բենզինի գնի նվազում է կանխատեսվում // Աջափնյակի կրակոցներից տուժածների վիճակը կայուն է․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության նիստից հետո ունեցած ելույթում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նրա գործընկերների ձերբակալությունն անվանել է «կոռուպցիոն հետաքննություն», նաև դիմել է երկրում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաներին։

«Նրանք խնդիր չունեն ոստիկանների վրա քարեր նետելու, մեր պատմական մզկիթների բակերը պանդոկների վերածելու։ Տուժած ոստիկանների, խանութպանների, վանդալների հարձակումների հետևանքով վնասված հանրային ունեցվածքի համար միակ պատասխանատուն ընդդիմության գլխավոր առաջնորդն ու նրա համախոհներն են, որոնք կոչ են արել դուրս գալ փողոց։ Այս փաստի իրավական հիմնավորումը կպահանջվի դատարանում»,- հայտարարել է նա։

Էրդողանը թիրախավորել է նաև երեկ անցկացված ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրությունները՝ նշելով. «Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ժողովրդավարության մասին CHP-ի ընկալումը չի կարող բաց քվեարկության և գաղտնի հաշվարկի կատակերգությունից մեկ քայլ այն կողմ գնալ։ Ցավոք, ընդդիմադիր կուսակցության հիմնական առաջնորդները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը, դրսևորեցին մեծ տգիտություն։ Կոռուպցիայի, կողոպուտի, կաշառակերության ու շորթման մեղադրանքներին պատասխանելու փոխարեն՝ նրանք 5 օր արել են մեր քաղաքական պատմության ամենաստոր ու անօրինական հայտարարությունները։ Դադարե՛ք սադրանքներով խաթարել մեր քաղաքացիների անդորրը։ Եթե ​​համարձակություն ունեք, ապա զեկուցեք կոռուպցիայի, գողության, կաշառակերության մասին»։

Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից և ցույցերից հետո տնտեսության մեջ տատանումներն Էրդողանը պայմանավորել է պետական ​​գործողություններով՝ ընդգծելով, թե թույլ չեն տա որևէ վնաս հասցնել այն ձեռքբերումներին, որոնք ունեն կառավարության տնտեսական ծրագրի շնորհիվ և իրականացնում են վերջին երկու տարիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի