Թուրքիայում ոստիկանները ջրցաններով փորձել են ցրել զանգվածային ցույցերը․ ընդդիմությունն Էրդողանին ընտրությունների կոչ է անում` առաջադրելով Իմամօղլուի թեկնածությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայում տարբեր քաղաքներում նախօրեին շարունակվել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման  դեմ բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Ստամբուլի Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հրավիրած հանրահավաքին, ըստ տարբեր տարբեր տվյալների, շուրջ մեկ միլիոն մարդ է մասնակցել։

Հանրահավաքում ելույթ են ունեցել Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, ինչպես նաև Ժողովրդահանրապետական կուսակցության Օզգյուր Օզելը։ Վերջինն Իմամօղլուի կալանավորումըը բնութագրել է որպես «մարտի 19-ի անհաջող հեղաշրջման փորձ»։ Օզելը քննադատել է Թուրքիայի «հիմնական լրատվամիջոցներին»՝ Սարաչհանեի և երկրում բողոքի ցույցերի, ինչպես նաև կուսակցությունում երկրի նախագահի նախնական ընտրությունների մասին չհաղորդելու համար։

Խոսելով նախօրեին CHP-ում անցկացված փրայմերիզի մասին, որին առաջադրվել էր միայն Էքրեմ Իմամօղլուն, Օզելն ասել է․ «Չնայած 2621 քվեատուփ դեռևս չի հաշվվել, համերաշխության քվեատուփերում տրված ձայների ընդհանուր թիվը կազմում է 13 միլիոն 211 հազար»:

Նա հայտարարել է, որ մասնակիցների ընդհանուր թիվը, ներառյալ՝ կուսակցության անդամները, մոտենում է 15 միլիոնին։

«Այս հրապարակը մարտահրավեր է Էրդողանին։ Սա անխուսափելի է դարձնում արտահերթ ընտրությունները»,- հավելել է նա։

Օզելը նաև հայտարարել է, որ բողոքի ցույցերը շարունակվելու են։

«Վաղվանից մենք բոլորս կսկսենք պաշտպանել ապագան այն հրապարակներում և տարածքներում, որոնց մասին կհայտարարվի։ Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ չենք գտել նախագահ Էքրեմին: Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ նրան նախագահ չենք դարձրել։ Թող մեր ճանապարհը պարզ լինի, ձեր ճանապարհը պարզ լինի։ Շնորհակալություն այս տարածքում գտնվող 1 միլիոն մարդկանց»,- նշել է նա։

Հավաքից հետո Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) հայտնել է, որ որոշել է իր նախագահի թեկնածուին մարտի 23-ին կայացած նախնական ընտրություններում։ Նշվում է, որ 1 միլիոն 753 հազար CHP-ականներից ընտրության է գնացել և քվեարկել 1 միլիոն 653 հազարը։

Բացի այդ, «Համերաշխության քվեատուփերից», որտեղ քվեարկել են անկուսակցական քաղաքացիները, ստացվել է 13 մլն 211 հազար ձայն։ Այս կերպ նախնական ընտրություններին, ընդհանուր առմամբ, քվեարկել է 14 մլն մլն 864 հազար մարդ։ Այսպիսով, CHP-ի կողմից պատմության մեջ առաջին անգամ անցկացրած նախնական ընտրություններում Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես հաստատվել է որպես նախագահի թեկնածու՝ մեծ աջակցություն ստանալով։

Հավելենք, որ բողոքի բազահազարանոց հանրահավաքներ ու երթեր են տեղի ունեցել Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Անթալիայում, Մերսինում, Բուրսայում, Ադանայում և Թուրքիայի այլ քաղաքներում։ Թուրքական լրատվամիջոցները կադրեր են տարածում, թե ինչպես են ոստիկանները տարբեր քաղաքներում ցուցարարներին փորձում ցրել արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները կիրակի ժամանակավորապես դադարեցրել են Էքրեմ Իմամօղլուի՝ քաղաքապետի պարտականությունները այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը պաշտոնապես կալանավորել է նրան նույն օրը վաղ առավոտյան՝ մինչև կոռուպցիայի մեղադրանքով նրա դատավարության արդյունքները։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի և Ստամբուլի ևս երկու շրջանների ղեկավարների՝ Բելիքդուզու քաղաքապետ Մահմեթ Մուրադ Չալիքի և Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Սահանի պարտականությունները նույնպես ժամանակավորապես դադարեցվել են։

Թարգանությունը՝ Էմմա Չոբանյանի