Ո՞ւր մնաց «Զանգեզուրի միջանցքը»․ Բաքվում դժգոհ են «Մարգարա» անցակետը ժամանակավոր բացելու՝ Անկարայի քայլից

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիայի որոշումը՝ ժամանակավորապես բացել Հայաստանի հետ «Մարգարա» սահմանային անցակետը, լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները տարբեր հրապարակումներով իրենց դժգոհությունն են հայտնում Հայաստանի և Թուրքիայի այս համաձայնության վերաբերյալ։

«Այս քայլը տրամաբանական հարց է առաջացնում՝ արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքն» է բացվել, որ Թուրքիան որոշել է Հայաստանին տարանցման նման հնարավորություններ ընձեռել։ Թուրքիան նախկինում հաստատակամորեն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանային բոլոր խոչընդոտների վերացումից, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո։ Սակայն այժմ, առանց Երևանի որևէ զիջման, Անկարան փաստացի բացում է դռները նրա առաջ։ Ո՞րն է նման միակողմանի քայլերի տրամաբանությունը»,- գրել է Minval.az-ը։

Նշվում է, թե, իբր, «Հայաստանին տարանցման հնարավորություն տալով՝ Թուրքիան փաստացի անտեսում է այն փաստը, որ Հայաստանը շարունակում է խոչընդոտել ողջ թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակության նախագծի՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը»։

«Խելամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Բաքուն տարիներ շարունակ սպասի պայմանավորվածությունների կատարմանը, մինչդեռ Երևանն առանց նվազագույն զիջումների մուտք ստանա դեպի թուրքական տարածք։ Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան Հայաստանից չի պահանջում փոխադարձության սկզբունքի պահպանում։ Եթե ​​Թուրքիան այսօր քայլեր է ձեռնարկում Հայաստանի ուղղությամբ՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, դա նշանակում է, որ նա պատրաստ է աչք փակել թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի արգելափակման Երևանի շարունակական փորձերի վրա։ Արդյո՞ք սա ազդանշան չի լինի Հայաստանին, որ նա կարող է շարունակել Ադրբեջանի և Թուրքիայի համար կարևոր նախաձեռնությունների արգելափակման նախկին քաղաքականությունը՝ իմանալով, որ որևէ հետևանք չի լինի»,- գրում է ադրբեջանական աղբյուրը։

Այս հարցի հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցը նաև հարցում է ուղարկել Ադրբեջանում թուրքական դեսպանատուն և Թուրքիայի ԱԳՆ՝ իրավիճակի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։

Ադրբեջանական Trend գործակալությունն էլ գրում է, որ թեև այս քայլը ներկայացվում է որպես բարի կամքի և մարդասիրական համերաշխության ժեստ, գեղեցիկ խոսքերի հետևում թաքնված են «Հայաստանի նենգ ծրագրերը», որը փորձում է այլընտրանքային ճանապարհ ստեղծել։

«Հայկական կողմը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր սցենար, որը հակասում է նախկին պայմանավորվածություններին։ Չկատարելով «Զանգեզուրի միջանցքի» բացման իր պարտավորությունները՝ Երևանն այժմ փորձում է ստեղծել այլընտրանքային երթուղի, որը կհամապատասխանի իր շահերին՝ օգտվելով Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակից։ Սա տարածաշրջանային կարևոր պայմանավորվածությունները խախտելու, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական շահերը թուլացնելու, խաղի կանոններ թելադրելու փորձ է։ Ավելի կարևոր է, որ համաձայնվելով Ալիջան (Մարգարա) անցակետի ժամանակավոր բացմանը՝ Թուրքիան, ըստ էության, գնաց միակողմանի զիջման և Երևանից չտեսավ որևէ փոխադարձ քայլ»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, թե Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն տարածաշրջանում բոլոր խոչընդոտների, այդ թվում, այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցքի» դեպքում։

«Այս սկզբունքը Անկարան հռչակել է իր տարածաշրջանային քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Սակայն այժմ, Երևանից որևէ զիջում չստանալով, Թուրքիան միակողմանի քայլ է անում և իր տարածքը բացում հայկական ապրանքների տարանցման համար։ Ի՞նչ տրամաբանությամբ կարող է բացատրվել այս դիրքորոշումը: Փաստորեն, համաձայնելով անցակետով ապրանքների տարանցմանը՝ Անկարան անհասկանալի զիջում է ցուցաբերում Երևանի նկատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ հրապարակման՝ այս իրավիճակը, իբր, մի շարք լուրջ վտանգներ է պարունակում, մասնավորապես, քաղաքական դիվերսիա՝ այլընտրանքային ուղիների ստեղծումը «կարող է օգտագործվել Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններին տարածքային պահանջներ ներկայացնելու համար», Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի թուլացում՝ Թուրքիա-Հայաստան-Սիրիա երթուղու առաջխաղացումը կարող է ապագայում տնտեսական մայրուղի դառնալ՝ ստվերելով «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը, արևմտյան ազդեցության ուժեղացում՝ բացված այս ժամանակավոր ճանապարհը բխում է հենց այն շրջանակների շահերից, որոնք ցանկանում են թուլացնել Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում, նախադեպի ստեղծում՝ եթե այս ժամանակավոր երթուղին ստանա քաղաքական ճանաչում, այն կարող է հիմք դառնալ Երևանի համար՝ իր շահերից ելնելով պագայում փորձել արգելափակել ադրբեջանա-թուրքական ռազմավարական նախագծերը:

«Մարգարա» անցակետն այսօր բացվել է՝ Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով։

Էմմա Չոբանյան