Էրդողանը խոսել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության մասին

Լուրեր

22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է լռությունն ու անդրադարձել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Նա Իմամօղլուի դիպլոմը չեղարկելու և ձերբակալելու գործընթացի հետ կապված հայտարարության մեջ թիրախավորել է ընդդիմությանը, գրում է Birgun-ը։

«Ընդդիմության՝ իր ներքին հակասությունները կամ օրենքի հետ ունեցած խնդիրները որպես երկրի կարևորագույն խնդիր ներկայացնելու ջանքերը կեղծավորության գագաթնակետն են։ Նրանք նաև տեղյակ են, որ այս տեղեկատվության և փաստաթղթերի մեծ մասն ուղղակիորեն փոխանցվել է դատական ​​համակարգին իրենց իսկ կուսակիցների կողմից՝ կապված Ստամբուլի քաղաքապետարանի դեմ գործողության հետ։ Մեր ընդդիմությունը կարծում է, որ բոլորը կույր են ու հիմար, ուստի իրենց սխալներն ավելի մեծ սխալներով են պաշտպանում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա ասել է, թե ընդդիմությունը կորցրել է հավասարակշռությունն այն աստիճան, որ հարձակվում է ոստիկանների վրա և սպառնում դատավորներին, դատախազներին ու դատարաններին։

«Մենք ժամանակ չունենք ծախսելու ընդդիմության տեսարանների վրա՝ թե՛ անձամբ, թե՛ որպես կուսակցություն, թե՛ որպես դաշինք»,- հայտարարել է Էրդողանը։

Ըստ փորձագետների՝ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցն է  առաջիկա նախագահական ընտրություններում։ Հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել 2028 թվականին, սակայն վերջին շրջանում ընդդիմությունը, նաև իշխանական աղբյուրները հաճախ են խոսում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Փորձագետները նշում են, որ այժմ Էրդողանը փորձում է ազատվել իր գլխավոր մրցակցից՝ տարբեր մեթոդներով թույլ չտալով, որպեսզի նա մասնակցի ընտրություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի