Զախարովան խոսել է Բաքվում պահվող հայ գերիներից, Մինսկի խմբից և հայ-ադբեջանական «սահմանային լարվածության մասին լուրերից»

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացի ֆոնին։ Այտ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։

Նա անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը և նոր պայմաններ է առաջ բերում։ Նշելով, որ Մոսկվան ողջունում է բանակցությունների ավարտը, Զախարովան ասել է, որ խաղաղության գործընթացում դեռևս կարևոր հարցեր են մնում, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, դելիմիտացիան, հումանիտար հարցերը։ Նա հայտարարել է օգնելու, ինչպես նաև քննարկումների համար տարածաշրջան Խովաևի այցելելու պատրաստակամության մասին։

«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ առաջընթացի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին վերջին շրջանում, ցավոք, ավելի հաճախ են հաղորդվում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին»,- ասել է Զախարովան։

Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ ու երկկողմ շրջանակում ուժի մեջ են։

Անդրադառնալով Բաքվում ապօրինաբար ահվող հայ գերիների խնդին՝ Զախարովան նշել է, որ Ադրբեջանը բացասական է արձանագանքել նրանց ազատ արձակելու՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը։

«Մեկ անգամ չէ, որ խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված հումանիտար բոլոր հարցերի լուծման մասին կարգավորման շրջանակում, ինչպես նշում է եռակողմ համաձայնագրերում։ Մենք հաստատում ենք հավատարմությունն այդ պայմանավորվածություններին»,- ասել է նա։

Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մինսկի խմբի գործունեության վերսկսման հնարավորություն չկա, այն կորցրել է արդիականությունը։

«Մոսկվայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մնում է անփոփոխ։ Խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն էին, որ պարզապես դադարեցրին իրենց աշխատանքը 2022 թվականի փետրվարին, շփումը ռուս գործընկերոջ հետ»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, թե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, իսկ իրավիճակը տեղում կտրուկ փոխվել է 2023 թվականի սեպտեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի