Մենք ազգովի կդիմակայենք չարիքին․Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը դիմել է Էրդողանին

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցերում հրապարակված ուղերձով դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Դուք հարվածում եք մեր պատվին ու արժանապատվությանը, յուրացնում իմ երեխաների ապագան։ Այս ամենն անում եք մի բուռ ոչ հմուտ մարդկանց հետ։ Այդ գործով զբաղվող բոլորը կեղտոտ են։ Մենք ազգովի  կդիմակայենք այս չարիքին»,- մասնավորապես, գրել է Իմամօղլուն։

Նա նաև կոչով դիմել է թուրքական արդարադատության «տասնյակ հազարավոր ազնիվ դատախազներին և դատավորներին, ովքեր պատվաբեր են, բարոյական և իրենց ազգին ծառայելու կիրք ունեն»:

«Դուք պետք է ոտքի կանգնեք և քայլեր ձեռնարկեք այն մի բուռ գործընկերների դեմ, որոնք ավերեցին թուրքական դատական ​​համակարգը, խայտառակեցին մեզ ամբողջ աշխարհի առջև և ոչնչացրին մեր հեղինակությունը։ Ես վստահում եմ Թուրքիայի բարձրագույն դատական ​​իշխանությանը»,- նշել է Իմամօղլուն։

Միաժամանակ, դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է․ «Դուք չեք կարող և չպետք է լռեք։ Ի վերջո, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր ծառայում են «Արդարություն և զարգացում» կուսակցությունում և իշխող դաշինքի անդամներին․ այս իրադարձությունները դուրս են եկել մեր կուսակցությունների և քաղաքական իդեալների սահմաններից: Գործընթացն այժմ վերաբերում է մեր ազգին, հատկապես, մեր ընտանիքներին։ Եկել է մեր ձայնը բարձրացնելու ժամանակը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի