Ադրբեջանում տղամարդու են ձերբակալել՝ երկրի բանակի, զինտեխնիկայի տեղակայման և տեղաշարժի մասին տեսանյութեր տարածելու համար

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ-ին առնչվող տեսագրություններ տարածած անձ է պատասխանատվության ենթարկվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) մամուլի ծառայությունը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«2025 թվականի մարտի 17-ին սոցցանցերում տեսանյութեր են տարածվել ադրբեջանական բանակին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժի մասին։ Հրապարակումները պնդում էին, որ, իբր, Ադրբեջանի պետական ​​սահմանին ռազմական գործողություններ են իրականացվելու»,- ասվում է զեկույցում։

Դրա հետ կապված՝ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածված տեսագրությունը թվագրված է 2025 թվականի փետրվարի 27-ով։

Նշվում է, որ 2007 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Սամեդ Ռուստամովը նկարահանել է 2025 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գեդաբայի շրջանում և տեսանյութը տեղադրել TikTok սոցիալական ցանցի իր էջում 2025 թվականի մարտի 15-ին։ Այնուհետև սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին ավելացվել են տարբեր ժամանակաշրջանների կադրեր, ինչը հանգեցրել է ապատեղեկատվության:

Օպերատիվ գործողությունների արդյունքում Սամեդ Ռուստամովը ձերբակալվել է, որպես ապացույց՝ առգրավվել է բջջային հեռախոսը, որով նկարահանվել են տեսանյութերը։

Ադրբեջանի ՊԱԾ-ը նշում է, որ ադրբեջանական բանակի զորամասերի, դրանց տեղակայման, տեղաշարժերի, մարտական ​​և մոբիլիզացիոն պատրաստականության, զենքի և զինտեխնիկայի վերաբերյալ համացանցային ռեսուրսներով, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով տեսանկարահանումն ու տարածումը քրեորեն պատժելի արարք է, այն կատարողների նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի