Մատվիենկոն և Մեհրիբան Ալիևան ընդգծել են ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջինը նշել է, որ Մատվիենկոյի այցը Ադրբեջան կնպաստի երկու պետությունների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը։

Մատվիենկոն իր հերթին ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի շուրջ։

Վալենտինա Մատվիենկոն այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հավելենք, որ սա ՌԴ  բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ադրբեջան՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների լարվածության ֆոնին, որն առաջացել է ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։ Բացի այդ, Ադրբեջանը վերջերս փակել է  Բաքվում «Ռուսական տունը», ապա նաև Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի