Թուրքերի մեծ մասը կանխատեսում է տնտեսության վատթարացում և ցանկանում է արտահերթ ընտրություններ․ հարցում

Լուրեր

21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
Բոլորը

Թուրքերի ավելի քան 61 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսական վիճակն ավելի կվատթարանա առաջիկա վեց ամիսների ընթացքում, միաժամանակ, գրեթե 58 տոկոսը ցանկանում է, որ ընտրություններն ավելի վաղ անցկացվեն: Այս մասին են վկայում են հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է SONAR ​​ընկերությունը «Թուրքիայի նախապատվությունների հետազոտության» մեջ, Turkish Minute-ը։

Հարցվածների 61,3 տոկոսը կանխատեսում է, Թուրքիայում տնտեսական իրավիճակը կվատթարանա առաջիկա վեց ամիսների ընթացքում, 64,8 տոկոսն էլ հայտնել է, որ վերջին մեկ տարում իրենց ֆինանսական վիճակի անկում է գրանցվել՝ չնայած պետական ​​պաշտոնյաների կողմից տնտեսության վերականգնման մասին հայտարարություններին: 65,3 տոկոսն ասել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում դժվարացել է բավարարել հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, վարձավճարը և կոմունալ ծառայությունները:

10 հարցվածներից միայն երեքն են նշել, որ դժվարությունների չեն հանդիպել հիմնական ծախսերի հարցում։

Հարցումը ցույց է տվել, որ 57,8%-ը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ինչը, ըստ վերլուծաբանների, ցույց է տալիս, որ բացի տնտեսական անորոշությունից՝ բնակչության զգալի մասը կարծում է, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը ոչ ադեկվատ է: Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են 2028 թվականին։

Հարցվածների միայն 15 տոկոսն է հավատում փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի վերջին պնդմանը, որ «վստահությունը թուրքական լիրայի նկատմամբ աճում է, և պահուստները ռեկորդներ են գերազանցում», մինչդեռ 70,1 տոկոսը դա անհամոզիչ է համարել:

Հարցվածների 83,8 տոկոսը որպես Թուրքիայի ամենահրատապ խնդիրներ նշել է կյանքի արժեքը, կրթությունը և աղքատությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի