Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը
Քաղաքականություն
14.03.2025 | 10:46
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը։
ՀՀ-ում Իրանի դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը՝ այն համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
Նա նաև հույս է հայտնել է, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու՝ կողմերի ջանքերի շնորհիվ շուտով ականատես կլինեն երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի