Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործչին Բաքվի դատարանը դատապարտել է 9 տարվա ազատազրկման

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի դեմ հարուցված քրեական գործով եզրափակիչ դատական ​​նիստը։

Իր եզրափակիչ հայտարարության մեջ քաղաքական գործիչն ասել է, որ իր դեմ արդեն 4 անգամ քրեական գործ է հարուցվել, իսկ նախորդ երեք դատարաններն իրեն մեղավոր են ճանաչել ու դատապարտել։

«Ես վճռականորեն հայտարարում եմ, որ այս բոլոր քրեական և վարչական մեղադրանքները վերաբերում են ինձ հենց այնքանով, որքանով դրանք վերաբերում են Իլհամ Ալիևին, ինչպես նաև նրանց, որոնք այստեղ իրենց դատավոր են հռչակում, իբր պետական ​​դատախազի դերում հանդես եկող անձին, դատարանի քարտուղարին և այս սենյակում նստածներին։ Առանց բացառության բոլոր մեղադրանքներն օդից են վերցվել, և այս ամենը պայմանավորված է նրանով, որ ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ»,- ասել է նա։

Դատարանի որոշմամբ Թոֆիգ Յագուբլուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Յագուբլուն ձերբակալվել է 2023թ-ի դեկտեմբերին 14-ին խարդախության, պաշտոնական փաստաթղթերի ապօրինի պատրաստման և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով։ Քաղաքական գործիչը մեղադրանքները հորինված է գնահատում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էլնուր Մամեդովի միջոցով Թոֆիգ Յագուբլուին փոխանցվել է 25.000 եվրո և 10.000 մանաթ, որպեսզի Ադրբեջանի քաղաքացի Էլշան Հուսեյնովը կարողանա մեկնել Գերմանիա և այնտեղ քաղաքացիություն ստանալ։ Սակայն Թոֆիգ Յագուբլուն մեղադրանքները կեղծ է անվանել։ Քաղաքական գործիչը պնդում է, որ նման խոսակցություններ չի ունեցել Էլշան Հուսեյնովի կամ Էլնուր Մամեդովի հետ։ Ի դեպ, Էլշան  Հուսեյնովն էլ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ Յագուբլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է, բազմիցս ձերբակալվել ու ազատազրկման է դատապարտվել, նաև ուժայինների կողմից ծեծի ենթարկվել։ 2013 թվականին նա կալանավորվել  էր Իսմայիլիում բողոքի ցույցեր կազմակերպելու մեղադրանքով։ 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչը 2017 թվականին ազատ է արձակվել ներման իրավունքով։

Նախորդ անգամ նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում ակտիվիստ Բահտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա 30 օրվա կալանքի էր դատապարտվել։ Ի նշան բողոքի՝ 2023 թվականի հունվարի 5-ին Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 22-ին 30-օրյա վարչական կալանքից հետո  ազատ էր արձակվել։

Էմմա Չոբանյան