Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի քանդակը․ հայտնի է՝ որ հեղինակն է հաղթել մրցույթում
Մշակույթ
11.03.2025 | 10:58
Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ. ժյուրին կատարեց իր ընտրությունը: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրեց Արմենակ Վարդանյանի քանդակը: Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ: