ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Թել-Սել»-ի բաժնետեր է

Լուրեր

27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
Բոլորը

1 ամսից ավելի է՝ Երևանում ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, սակայն QR ուղետոմսեր ձեռքբերելու հետ կապված քաղաքացիների դժգոհությունները չեն պակասում։ Համակարգի ներդրման և ֆինանսական օպերատորը, ինչպես հայտնի է, «Թել-Սել» ընկերությունն է, որը, փաստացի, ուղետոմսերի վաճառքի մենաշնորհ ունի։

Ո՞ւմ է պատկանում այս ընկերությունը։

«Թել Սել» ընկկերությունը հիմնադրվել է 2007 թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)։ «Թել Սել»-ի կայքում հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունների մեջ դրա բաժնետերերի մասին տեղեկություն առաջին անգամ առկա է 2011 թ-ի փաստաթղթում, ապա՝ 2017 թ-ի հաշվետվությունում (այդտեղ նաև նշված է՝ խմբի վերջնական վերահսկող անձն է Վոլհա Կիրնիցկայան), 2021 թ-ին:

2023 թ-ի հաշվետվությունում բաժնետերերի այս ցանկը կրկին փոփոխվում է և 18% բաժնեմասով ընկերության սեփականատեր է հանդես գալիս նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այսինքն՝ Տ․Սարգսյանի անունով բաժնետոմսեր գրանցվել են 2022 թ-ին։

Ստացվում է՝ այն ժամանակ, երբ «Թել Սել»-ը Երևանի քաղաքապետարանի կողմից ընտրվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր, այդ ժամանակ արդեն Տիգրան Սարգսյանն ընկերության անթաքույց բաժնետեր է եղել։ Հիշեցնենք, որ այդ ընթացքում  Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, իսկ փոխքաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը։

Նկատենք, որ 2007 թ-ին, երբ հիմնադրվել է «Թել Սել»-ը, Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն էր։ Տաթևիկ Ավետիսյանի հայրը՝ Արտաշես Ավետիսյանը, այդ ժամանակ ԿԲ նախագահի խորհրդականն էր (2009-2014 թթ-ին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ)։

«Lendasy Trading»-ը գրանցված է Կիպրոսի օֆշորային գոտում (NICOLAOU PENTADROMOS CENTER, Floor 10, Flat/Office 1001, Limassol, Cyprus), Ռամի Տրեյստերը դրա ներկայացուցիչն է։ «Lendasy Trading»-ի հիմնադիրը Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն է՝ «TALEAN SECRETARIAL» LTD։

Արամ Սարգսյանը, ըստ մամուլի, ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետի տեղակալ է եղել։

Ի դեպ, 2024 թ-ի սեպտեմբերին ընկերությունը վաճառքի հանեց իր բաժնետոմսերը և դարձավ բաց բաժնետիրական ընկերություն։

Factor.am-ը «Թել Սել»-ից հետաքրքրվեց՝ ԲԲԸ դառնալուց հետո ընկերության բաժնետերերի կազմն ինչպե՞ս է փոխվել։ Ընկերությունից պատասխանել են, որ ԲԲԸ դառնալուց հետո նշանակալից բաժնետերերի կազմը չի փոխվել․ 2025 թ-ի մարտի դրությամբ «Lendasy Trading»-ի բաժնեմասը 51․3% է, Տիգրան Սարգսյանի բաժնեմասը դարձել է 16%, Արամայիս Բադալյանինը՝ 14%,  Տաթևիկ Ավետիսյանինը՝ 5․4%:

 

Արդյո՞ք «Թել-Սել»-ը կարող է ուղևորատոմսեր վաճառել։ Այս հարցը ներկայում ուսումնասիրում է Կենտրոնական բանկը։ ԿԲ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ ուսումնասիրության ավարտի ժամկետներ չեն կարող հայտնել, արդյունքներն ըստ կարգի կհրապարակվեն։ 

Խնդիրն այն է, որ «Թել-Սել» ընկերությունն ունի վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա․ իրավասու է իրականացնել դրամական փոխանցումներ և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ու քլիրինգ։ Ունի նաև էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն։ Ուղետոմսի վաճառքը նշվածների մեջ չի մտնում։

Մամուլում լուրեր էին հայտնվել, որ այս հողի վրա Կենտրոնական բանկի և Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև կոնֆլիկտ է առաջացել։ 

«Թել-Սել»-ն իր հերթին, ըստ մամուլի, հայտարարել էր, որ իրենք տոմսեր չեն վաճառում, այլ պարզապես գումար են հավաքագրում «Երևանավտոբուս» ՓԲԸ-ի և «Մետրոպոլիտենի» համար, իսկ իրենց այս գործառույթի վերաբերյալ ԿԲ-ի հետ որևէ հարց չի առաջացել։ 

 

Գայանե Խաչատրյան