Աջակցում ենք՝ գնում են սովորելու, հետ չեն գալիս․ սա ինչի՞ մասին ա վկայում․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագիծ, որով կվերանայվի ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը։

«Նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք ուսանող կլինեն օտարերկրյա հեղինակավոր բուհերում։ Մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում, առաջին 75 բուհերը՝ մագիստրատուրայի դեպքում։ Այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսման վարձը»,- ասաց նախարարը:

Ծրագրի հիմնական պայմանն է, որ համաֆինանսավորմանը պետք է մասնակցի նաև մասնավորը, այսինքն՝ առևտրային կազմակերպությունը, որը պետք է ունենա առնվազն 100 աշխատող, համաֆինանսավորի կրթարթոշակն առնվազն 50 տոկոսով, որից հետո նախատեսվում է, որ պետությունն ամեն տարի առավելագույնը 10 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս թեման Կառավարությանը վաղուց է մտահոգում, քանի որ պետությունը չունի ծրագիր, որն ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա: Այժմ այդ մեխանիզմների փնտրտուքի մեջ են։

««Լույս» հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 տոկոսն է, որ վերադարձել է Հայաստան, և, հետևաբար, ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համանման գործունեություն պատվիրակել են նաև «Իմ քայլը» հիմնադրամին, բայց կրկին 40 տոկոս չվերադարձելիություն է եղել, և դա խնդիր է:

«Թվում է, թե Կառավարությունը կա՛մ ուղիղ, կա՛մ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան, սովորեն, բայց գնում են, հետ չեն գալիս»,- ասաց Փաշինյանը։

Որոշման նախագիծը թեև ընդունվեց, սակայն Կառավարության անդամների քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է մինչև աշուն մոնիթորինգ արվի՝ հասկանալու սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը: Եթե պարզվի, որ կրթություն ստանալուց հետո ՀՀ վերադարձողների և ՀՀ-ում աշխատողների թիվը ցածր է, ապա ծրագիրը չպետք է գործի:

Մանրամասները՝ տեսանյութում։