Թեհրանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի քննադատություններին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային կոչ է արել Իրանին, Թուրքիային և այլ երկրներին՝ կենտրոնանալ հակամարտություններից հեռու անվտանգ տարածաշրջան ստեղծելու վրա։ MEHR-ի փոխանցմամբ՝ նա այսպես է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ ավելի վաղ արված հայտարարություններին։

«Մենք շատ բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները: Մենք գիտակցում ենք երկու հարևան և պատմական ժողովուրդների հարաբերություններում փոխադարձ շահերի կարևորությունն ու առկայությունը»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ իմաստուն մոտեցմամբ երկու երկրները կարողացել են լուծել կարծիքների տարաձայնությունները՝ չվնասելով հարաբերություններին։

Նա ասել է, որ հակամարտություններից հեռու անվտանգ տարածաշրջանի ստեղծումը պետք է քննարկեն Իրանը, Թուրքիան և այլ երկրներ։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան և՛ գիտակցում է, և՛ հավատարիմ է երկու ժողովուրդների ազգային շահերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների պահպանման և խթանման կարևորությանը»,- հավելել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Հաքան Ֆիդանը, խոսելով Սիրիայի դեպքերի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին, ասել էր․ «Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ վարում է մեծ ռիսկերով։ Նա որոշակի հաջողությունների է հասել, բայց այդ հաջողությունը պահպանելու համար վճարած գինը շատ ավելի բարձր է։ Իրաքում և Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այդ ձեռքբերումները»:

Նա նշել էր, թե բանակցություններում Իրանի պաշտոնյաներին ասել է, որ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի