Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցում էր տրված Հ1-ին լինել առաջինը․ Ստեփան Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
Բոլորը

Այսօր խնդիր ունեն բոլոր հեռուստաընկերությունները, և այդ խնդիրը, իհարկե, համացանցի, սոցցանցերի տարածումն ու զարգացումն է:

«Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է շատ բան փոխել հեռուստատեսությունների աշխատաոճի մեջ. «Եթե առաջ շատերը լուրերն իմանում էին հեռուստատեսությունից, հիմա, վստահ եմ, բոլորը լուրերն իմանում են շատ ավելի վաղ, քան գալիս է հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամը: Այստեղ շատ է կարևորվում, թե ինչ ձևով է այդ լուրը հաղորդվում, և շատ են կարևորվում վերլուծական հաղորդումները, որովհետև լրատվությունը գնալով ինչ-որ առումով հնանում է»:

Ըստ Ստեփան Զաքարյանի՝ Հանրային հեռուստատեսությունն ինչ-որ առումով հակասության մեջ է. պարտավոր է պատրաստել հաղորդումներ, որ մյուսները չեն պատրաստում, բայց այդ հաղորդումները վարկանիշ չեն բերում:

«Բայց ո՞ւմ է պետք հեռուստատեսությունը, որը ոչ ոք չի նայում: Եվ այս պայքարը գնացել է տարիների ընթացքում. Հանրայինը պիտի պայքարի՞ վարկանիշի համար, թե՞ ոչ: Եթե հիշում եք՝ առաջ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ցուցում էր տված Հանրայինին՝ լինել առաջինը, որ լրատվությունը բոլորը նայեն: Դա շատ կարեւոր էր, որովհետև այն ծայրից ծայր քարոզչություն էր: Բայց վարկանիշի խնդիրն այսօր էլ կա, որովհետև եթե մենք ունենք պարտավորություն կրթել ժողովրդին՝ նաև մշակութային հաղորդումներով, պիտի այնպես անենք, որ այդ հաղորդումները նայեն»,- նշեց Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում