Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում․ հայտնի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը միացել է քաղաքական ուժին

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ութերորդ համագումարում վերընտրվել է կուսակցության նախագահ։ Bianet-ի հաղորդմամբ՝ Էրդողանը հավաքել է 1547 ձայն։

75 հոգուց բաղկացած վարչությունում ընդգրկվել է 39 նոր անուն, իսկ 36-ը դուրս են մնացել ցուցակից՝ 52 տոկոսով փոփոխություն կատարելով որոշում կայացնող կուսակցության բարձրագույն մարմնում։ Նոր ղեկավարությունը, որը նախատեսում է կուսակցությանը նախապատրաստել 2028 թվականի ընտրություններին, ներառում է յոթ օրենսդիրների, որոնք լքել են ընդդիմադիր İYİ (Լավ) և Gelecek (Ապագա) կուսակցություններն ու միացել ԱԶԿ-ին։

Կուսակցության նոր ղեկավարության կազմում կան նաև սպորտային աշխարհի գործիչներ։ Թուրքական լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Կենտրոնական գործադիր խորհրդի (MKYK) հաստատված ցուցակում ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի և իսպանական «Մադրիդի Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ազգությամբ թուրք Մեսութ Օզիլը։

Հավելենք, որ Օզիլը հայտնի է Էրդողանի հետ սերտ կապերով և հաճախ է այդ պատճառով քննադատությունների ենթարկվում (Էրդողանը 2019 թվականին, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Օզիլի հարսանիքին)։ Օզիլն այժմ մտնում  է քաղաքականություն՝ միանալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի