Ուկրաինա ռուսական ներխուժման 3-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի նախագահն ու ԵՄ Խորհրդի ղեկավարը Կիև են ժամանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև՝ գործընկերների գագաթնաժողովին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվրամիության կենտրոնական մարմինների ղեկավարներին երկաթուղային կայարանում դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Ռուսաստանի դաժան ներխուժման 3-րդ տարելիցին Եվրոպան Կիևում է։ Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Դա Եվրոպայի ճակատագիրն է»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի գործընկերների գագաթնաժողովին կմասնակցեն 13 երկրների ղեկավարներ, մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի երկրների, ևս 24-ը գագաթնաժողովին կմասնակցեն տեսակապի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի