Քննարկվել են կրթության ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի ղեկավար Շեյն Քուինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը և ապակենտրոնացման ու հանրակրթության ոլորտում կառավարման բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական Sida-ի (Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն) և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպության կողմից։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ապակենտրոնացման քաղաքականությունը ՀՀ կառավարության ռազմավարական ուղղություններից է:

«Ապակենտրոնացումը ոչ միայն քաղաքականության ուղղություն է, այլև սկզբունքային մոտեցում. համոզված ենք՝ հանրային զարգացումը հնարավոր չէ ապահովել, եթե տեղում չլինի ուժեղ և զարգացած ռեսուրս, որը կարող է յուրաքանչյուր բնակավայրում սեփական խնդիրների ձևակերպման և դրանց լուծման ուղղությամբ աշխատել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել կրթական ծառայությունների ապակենտրոնացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կրթության ապակենտրոնացումը հնարավոր է ճանապարհային քարտեզի, տեղերում ձևավորվող կարողունակությունների և հստակ պատկերացումների առկայության պարագայում միայն: Այս համատեքստում նախարարը կարևորել է ապակենտրոնացման գործընթացի հնարավոր ազդեցությունը կրթության որակի վրա. «Պետք է ունենանք բավարար վստահություն, որ բոլոր հանգամանքները հաշվի են առնված և ապակենտրոնացնելով՝ միևնույն ժամանակ որակյալ կրթության պահանջն առաջին հորիզոնականում ենք պահում»: Նախարարը հույս է հայտնել, որ տարբեր համայնքների 34 դպրոցներում իրականացված ծրագիրը բավարար տվյալներ և տեղեկատվություն կապահովի հետագա գործընթացի համար։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթահամալիրների հիմնմանը` նշելով, որ այդ հաստատություններում իրականացվելու են նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Կրթահամալիրները, ըստ նախարարի, վերոնշյալ գործընթացի առաջին թիրախն են և կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ:

«ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ հաջող համագործակցությունը:

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Վերջիններս վերաբերում են 10-ից ավելի ուղղություններով հնարավոր համագործակցությանը՝ ներառյալ բուն դպրոցի կառավարումը, արտադպրոցական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը, բուլինգը, գենդերային հավասարությունը, հակաճգնաժամային կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն։

Հյուրերի խոսքով՝ այս հորիզոնական համագործակցության խթանմամբ մի քանի նպատակ են հետապնդում՝ ապահովել ուղղակի օգուտներ և հավելյալ արժեք համայնքներում կրթության և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ, որակյալ կամ ընդլայնված ծառայությունների շնորհիվ ձևավորել դպրոցի ու համայնքի զարգացման կամ համագործակցության համատեղ օրակարգ, որում երկու կողմն էլ նշանակալի ներդրում կունենան: Այս գործընթացը միաժամանակ կնպաստի ապակենտրոնացման ավելի բարենպաստ միջավայրի ու փաստահեն քաղաքականության ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ ապակենտրոնացման հարցերի շուրջ քննարկումները տեղի են ունենում նաև տեղերում՝ համայնքներում և դպրոցներում, որով գործընթացը դառնում է ավելի մասնակցային։

Նշվել է, որ Երևանում տեղի կունենա նաև «ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա Մունիցիպալ ֆորումը, որն այս տարի կիրականացվի «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» (Role of Municipalities in Education: Voices from Localities) խորագրի ներքո։

Քննարկվել են նաև կրթության կառավարմանն առնչվող, մասնավորապես՝ տարբեր մակարդակներում դերերի և պարտականությունների վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր՝ այս համատեքստում կարևորելով միջազգային առաջավոր փորձը: