Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան օդանավակայում հավկիթներով հարձակման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան և կուսակցության անդամ Էլգուջա Խոկրիշվիլին օդանավակայանում հարձակման են ենթարկվել Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս, գրում են վրացական լրավամիջոցները։

Հրապարակած տեսանյութերում երևում է, որ մոտակայքում գտնվող մի քանի հոգի հեռախոսներով նկարահանում են տեղի ունեցողը։

«Դուք այլևս չե՞ք ֆինանսավորվում USAID-ի կողմից։ Դուք անսկզբունքային գործակալ չեք»,- նման խոսքեր են լսվել Գախարիայի և Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Խոկրիշվիլիի վրա ձվեր նետելու ժամանակ։

Վրաստանի նախկին վարչապետի կուսակցությունը հայտարարություն է տարածել միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ նախապես պատրաստված խումբը վիրավորանքներ է հնչեցրել Գախարիայի հասցեին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

«Այսօր լուսադեմին Մյունխենի կոնֆերանսից վերադառնալւս «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գեորգի Գախարիային և մեր աջակից, Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլիին օդանավակայանում դիմավորել է Իվանիշվիլիի կողմից ուղարկված նախապես կազմակերպված խումբը, որոնց գործողություններին նպաստել է տեղում գտնվող, նախապես զգուշացված ոստիկանների բացարձակ անգործությունը։ Հիստերիայի մեջ գտնվելով՝ իշխանությունը դառնում է անվերահսկելի։ Հասկանալի է, որ Իվանիշվիլին վախեցած է Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքներից, և այս հիստերիան հենց դրանով է պայմանավորված»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որ «Իվանիշվիլին կորցնի իր համար ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը, որպեսզի այլևս չկարողանա բռնություն գործադրել վրացի ժողովրդի նկատմամբ»։

Հավելենք, որ որ Գախարիան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին։ Համաժողովին Վրաստանից հրավիրված էր նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Թարգմանութունը՝ Էմմա Չոբանյանի