Թուրքական բեռնատարների վարորդները 15 օր է` արգելափակված են Թուրքիա-Իրան սահմանի իրանական կողմում

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարյուրավոր թուրքական  բեռնատարների վարորդներ արգելափակված են Թուրքիա-Իրան սահմանին՝ բախվելով ծայրահեղ ցրտի և սննդի պակասի, քանի որ Իրանի իշխանությունները, ըստ տեղեկությունների, սահմանափակում են նրանց անցումը, գրում է Turkiye today-ը։

Էսենդերեի սահմանային դարպասի շրջափակումը հանգեցրել է 10 կիլոմետր երկարությամբ բեռնատարների հերթի, որոնց վարորդները սպասում են ավելի քան երկու շաբաթ: Նշվում է, որ շուրջ 300 թուրք բեռնատարների վարորդներ են 15 օր է՝ արգելափակված են սահմանի իրանական կողմում՝ պայքարելով ձմեռային դաժան պայմանների դեմ։ Ջերմաստիճանը իջել է մինչև -20 աստիճանի։

Վարորդների կողմից արված տեսանյութերը ցույց են տալիս բեռնատարների երկար հերթ, վարորդների պնդմամբ՝ իրանական մեքենաներին թույլատրվում է անցնել, մինչդեռ թուրքական բեռնատարները մնում են կանգնած:

«Այստեղից Թուրքիա միայն թուրքական բեռնատարներն են։ Ոչ մի թուրքական բեռնատար չի շարժվում։ Մենք անելանելի վիճակում ենք»,- ասել է վարորդներից մեկը:

Շարունակվող ձգձգումները գրավել են Թուրքիայի քաղաքական դաշտի  ուշադրությունը։ IYI (Լավ) կուսակցության Այդինի պատգամավոր Օմեր Քարաքաշը քննադատել է Իրանի կողմից ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով անհիմն սահմանափակման ակտ:

«Իրանը ստիպում  է թուրք բեռնատարների վարորդներին տառապել։ Նրանք գտնվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Անընդունելի է, որ 15 օրվա ընթացքում լուծում չի գտնվել»,- ասել է նա։

Արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները և բեռնատարների վարորդները կոչ են անում երկու կառավարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել ճգնաժամը կարգավորելու համար: Նրանք կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ​​բանակցություններ սկսել Իրանի հետ՝ սահմանափակումները թուլացնելու և առևտրի ազատ հոսքն ապահովելու համար։

Էսենդերեի սահմանային անցակետը Թուրքիայի համար կարևոր նշանակություն է ձեռք բերել աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական տեսանկյունից։ Հեշտացնելով տրանսպորտային կապերը Իրանի Ուրմիա, Թավրիզ և Թեհրան քաղաքների հետ՝ այն մեծ ներդրում է ունենում Իրանի հետ Թուրքիայի առևտրի և տարածաշրջանի տնտեսության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի