Toplum TV-ն դադարեցնում է աշխատանքը Ադրբեջանում՝ ճնշումների և լրագրողների կալանավորումների պատճառով

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Toplum TV առցանց լրատվամիջոցը հայտարարություն է տարածել Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին։ Կազմակերպությունը կարծում է, որ Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների ճնշումներն անհնար են դարձնում Toplum TV-ի գործունեությունը երկրում։

«2016 թվականից գործող Toplum TV-ն երկրի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից է, որի հիմնական նպատակն է քաղաքացիներին տեղեկացնել երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ առաջնորդվելով ազնիվ լրագրության սկզբունքներով։ Այս ընթացքում մենք հրապարակել ենք հազարավոր նյութեր՝ հանդիսանալով տեղեկատվության անաչառ աղբյուր»,- ասվում է լրատվամիջոցի հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանում լրատվամիջոցների վրա աճող ճնշումն ազդել է նաև Toplum TV-ի վրա։ Դրա հիմնադիրն ու մի քանի աշխատակիցներ ձերբակալվել և մեղադրվել են «մաքսանենգության» հոդվածով, իսկ մյուս աշխատակիցներին արգելվել է լքել երկիրը։

«Լրատվամիջոցի աշխատակիցների վրա ճնշումների պատճառն այն է, որ Toplum TV-ն լուսաբանում է քաղաքացիների խնդիրները և հարթակ է տալիս քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց։ Ցավոք, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն անհնարին են դարձնում Toplum TV-ի գործունեությունը երկրում: Ուստի լրատվամիջոցը կշարունակի իր աշխատանքն իրականացնել երկրից դուրս ապրող լրագրողների միջոցով։ Հուսով ենք, որ մեր ընթերցողները կհասկանան այս որոշումը»,- ասվում է Toplum TV-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ 2024 թվականի մարտից են սկսվել Tolum TV-ի աշխատակիցների ձերբակալությունները։ Այս գործով 2025 թվականի հունվարին կալանավորվել է նաև Ֆարիդ Իսմայիլովը, իսկ փետրվարի 6-ին՝ Շահնազ Բեյլերքըզին։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ և հասարակական ակտիվիստներ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը և իր ձերբակալությունը կապում է մասնագիտական ​​գործունեության և քաղաքական պատվերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի