Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «գնել և տիրապետել» Գազայի հատվածը

Լուրեր

09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
Բոլորը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «գնել և տիրապետել Գազայի հատվածին», և որ ինքը կարող է թույլ տալ Մերձավոր Արևելքի այլ երկրներին օգնել դրա զարգացմանը, գրում է The Washington Post-ը։

«Մտածեք դրա մասին որպես անշարժ գույքի մեծ կտորի, որը Միացյալ Նահանգները կունենա և դանդաղ, շատ դանդաղ կզարգացնի։ Մենք կարող ենք այն հանձնել Մերձավոր Արևելքի այլ պետություններին՝ դրա առանձին հատվածները կառուցելու համար: Այլոք կարող են դա անել մեր պաշտպանության ներքո»,- ասել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Թրամփի հայտարարությունը, որ ԱՄՆ-ը կարող է «վերցնել» Գազայի հատվածը և տեղահանել պաղեստինցիներին, զայրույթ էր առաջացրել հարևան երկրներում, այդ թվում՝ Հորդանանումը, որտեղ արդեն միլիոնավոր պաղեստինցի փախստականներ են ապրում: Հորդանանի առաջնորդ Աբդալլահ Երկրորդ թագավորը վաղը Վաշինգտոնում հանդիպելու է Թրամփին։

ԱՄՆ նախագահի ծրագրին ահազանգով են արձագանքել նաև ՄԱԿ-ն ու այլ երկրներ, որոնք հայտարարել են, որ դա կխախտի միջազգային իրավունքը։

«Մարդկանց ցանկացած բռնի տեղահանում հավասարազոր է էթնիկ զտումների»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Թրամփը կիրակի լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները Գազայի հատվածը «շատ լավ վայր կդարձնի ինչ-որ մեկի կողմից ապագա զարգացման համար», և որ մարդիկ կարող են գալ աշխարհի բոլոր ծայրերից ու ապրել այնտեղ։ Նա նաև ասել է, որ կքննարկի առանձին պաղեստինցիների՝ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու հնարավորությունը:

«Տարօրինակ է լինել մի ժամանակաշրջանում, երբ պետական կառավարումը փոխարինվել է անշարժ գույքի գործակալի արհեստով»,- ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը։

Նա հավելել է, որ պաղեստինցիները պետք է մասնակցեն անկլավի ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկման։

«Ես շատ մարդկանց հարցրեցի, թե ինչ են մտածում, և նրանցից յուրաքանչյուրն ասաց՝ «Մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մենք նորից, նորից ու նորից կվերակառուցենք մեր տները, ինչպես միշտ արել ենք»»,- ընդգծել է Ֆլետչերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի