Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընդդիմադիր 49 պատգամավորի լիազորությունները

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը կասեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորի պատգամավորական լիազորությունները։ Այժմ երկիրն ունի խորհրդարան 101 պատգամավորով՝ 150-ի փոխարեն, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ, գրում է Գրուզիա օնլայնը։

Մինչ խորհրդարանի կողմից հաստատվելը՝ այս հարցն ընդունվել է Ընթացակարգային հանձնաժողովի կողմից, որը քննարկել է «Միասնություն-Ազգային շարժման», «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի և «Հզոր Վրաստան»-ի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու դիմումները և հաստատել նրանց ստորագրությունների իսկությունը։

Դեռևս 2024 թվականի նոյեմբերին նրանք դիմել էին խորհրդարան՝ իրենց մանդատները վայր դնելու դիմումով, սակայն «Վրացական երազանքը» դեռևս չէր քննարկել համապատասխան գրավոր հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո «Ուժեղ Վրաստանը» ստացել է 14 մանդատ, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 16 մանդատ։

Հիշեցնենք նաև, որ վրացական ընդդիմությունը չի ընդունում երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի նշան բողոքի՝ «Հանուն փոփոխության», «Հզոր Վրաստան» և «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիաները դիմել էին երկրի ԿԸՀ՝ ցուցակները հետ կանչելու պահանջով։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը նույնպես լեգիտիմ չի ճանաչում 11-րդ գումարման խորհրդարանը, հայտարարությունների մակարդակով է ընդգծել, որ չի մասնակցելու օրենսդիր մարմնի աշխատանքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի