Իրանն ամիսների ընթացքում միջուկային ռումբ ստեղծելու միջոց է փնտրում․ ԱՄՆ հետախուզություն

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Իրանը մի քանի ամսվա ընթացքում միջուկային զենք ստեղծելու միջոց է փնտրում, այլ ոչ թե մեկ կամ ավելի տարում: Նման եզրակացության է եկել ԱՄՆ հետախուզությունը, New York Times-ին (NYT) հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ իրանցի ինժեներների և զենքի ստեղծման ոլորտի գիտնականների գաղտնի թիմն ուղիներ է մշակում Իրանի միջուկային վառելիքի աճող պաշարներն արագորեն զենքի վերածելու համար, եթե կառավարությունը պահանջի ավելի արագ ռումբ պատրաստել:

Միևնույն ժամանակ, ըստ NYT-ի աղբյուրների, Իրանի իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ, սակայն իրանցի զինվորականները լրջորեն ուսումնասիրում են «զսպման և պաշտպանության նոր տարբերակներ» Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ՝ երկրի տարածքին Իսրայելի հարվածներից հետո։

2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Դրանից հետո երկիրը վերսկսել է ուրանի արտադրությունը։ Այս պահին, ըստ NYT-ի, Թեհրանն ունի մինչև 60% հարստացված ուրան չորսից հինգ ռումբի համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի