Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելի մեծությամբ երկրորդ գազային հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) իսրայելցի գործարար Ահարոն Ֆրենկելից ձեռք է բերում երկրի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Թամարի բնական գազի հանքավայրի 10 տոկոս բաժնետոմսերը, գրում է The Times of Israel-ը։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում։ Ադրբեջանի SOCAR պետական ​​նավթային ընկերությունը գնել է Ֆրենկելի կողմից վերահսկվող Union Energy-ի բաժնետոմսերը: Դեռևս 2022 թվականին Ֆրենկելն Աբու Դաբիի Mubadala Petroleum ընկերությունից գնել էր Թամարի գազի հանքավայրի 11% բաժնետոմսերը մոտ 520 միլիոն դոլարով։

Թամար հանքավայրը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ բնական գազի արդյունահանումը սկսվել է 2013 թվականին։ Իսրայելի մեծությամբ երկրորդ հանքավայրը, որը գտնվում է Միջերկրական ծովում՝ Հայֆայից մոտ 90 կիլոմետր դեպի արևմուտք, պարունակում է շուրջ 10 տրիլիոն խորանարդ ֆուտ բնական գազ:

SOCAR-ը նշել է, որ գործարքն «արտասահմանյան երկրներում ռազմավարական ակտիվներում բաժնետոմսեր ձեռք բերելու, արտադրական տարածքն ընդլայնելու նպատակով» ծրագրի մասն է:

«Համաձայնագիրը ստորագրվել է որոշակի պայմանների կատարման պայմանով, այդ թվում՝ սովորական կարգավորող և այլ հաստատումներ»,- նշել են ընկերությունից։

Ամերիկյան Chevron էներգետիկ հսկան այստեղ ունի 25% բաժնեմաս։ Մյուս գործընկերներն են Isramco-ն, Tamar Investment 2-ը, Tamar Petroleum-ը և Dor Gas-ը:

Սա SOCAR-ի՝ իսրայելական բնական գազի շուկա դուրս գալու առաջին փորձը չէ։ 2023 թվականին SOCAR-ը միացել է կոնսորցիումին, որը ներառում է բրիտանական նավթի և գազի բազմազգ ընկերությունները՝ BP-ն և NewMed Energy-ը, որպեսզի հայտ ներկայացնի բնական գազի հանքավայրերի հետազոտման և հայտնաբերման արտոնագրերի համար Իսրայելի Լևիաթան գազային հանքավայրի հարևանությամբ, որն աշխարհում խոշորագույններից մեկն է:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի դաշինքը բարդանում է Իրանի հետ սահմանին նրա դիրքով, նույն աշխարհագրական դիրքով, որը նրան դարձնում է Երուսաղեմի գայթակղիչ ռազմավարական գործընկեր: Երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրել վերջին տարիներին՝ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում Ադրբեջանին Իսրայելի աջակցության ֆոնին:

Իսրայելն Ադրբեջանի զենքի առաջատար մատակարարներից է։ Իսրայելի ազգային անվտանգության գործում Ադրբեջանի ամենակարևոր ներդրումն էլ նավթն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի