Թուրքիայի վերջին հայկական գյուղը կանգնած է օտարման սպառնալիքի առաջ

Լուրեր

10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Բոլորը

Վաքըֆլը կամ Վաքըֆ  բնակավայրը, որը Թուրքիայի վերջին հայկական մնացած գյուղն է, կանգնած է օտարման վտանգի առաջ հանրային բնակարանային ծրագրի շրջանակում:

Bianet-ը գրում է, որ գտնվելով Հաթայի Սամանդաղ շրջանում, գյուղն ընդգրկված է Բնակարանային զարգացման վարչության (TOKİ) զարգացման լայնածավալ ծրագրում՝ որպես 2023 թվականի փետրվարի ավերիչ երկրաշարժերից հետո տուժած։

Ծրագիրը, որը ներառում է 1353 բնակարանային միավորի կառուցում, ընդգրկում է Վաքըֆլըի որոշ հատվածներ՝ ներառյալ բնակելի տարածքները, գյուղատնտեսական հողերը և գանձապետական ​​սեփականություն հանդիսացող գույքը։

Բնակիչները անհանգստացած են օտարման հեռանկարից՝ մտավախություն ունենալով, որ նախագիծը կվնասի գյուղի պատմական, մշակութային շերտերին։ Շատերն անհանգստանում են, որ Վաքըֆլըն կարող է կորցնել Թուրքիայի վերջին հայկական գյուղի իր յուրահատուկ կարգավիճակը:

Լրատվամիջոցի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն ասել է «Այսօր Վաքըֆքյոյի, Հըդիրբեյի և Մաղարաջըքի ղեկավարները հանդիպում են նահանգապետի հետ։ Մենք՝ որպես գյուղի բնակիչներ, դեմ ենք այդ  որոշմանը։ Մենք դարեր շարունակ գոյություն ունեցող գյուղ ենք։ Մենք վախենում ենք ոչ միայն մեր մշակութային և պատմական ժառանգության, այլև մեր համայնքի ժողովրդագրական կազմի համար: Մեր գյուղի գրեթե կեսը գտնվում է էքսպրոպրիացիայի վտանգի տակ, և մենք խորապես անհանգստացած ենք Թուրքիայի վերջին հայկական գյուղի մեր ինքնությունը կորցնելու համար»։

Գյուղի մուխթար Բերչ Քարթունը ևս մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ գյուղի ճակատագիրն ավելի պարզ կդառնա Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլիի հետ հանդիպումից հետո։ Նա  նշել է, որ գյուղացիներն անհանգստացած և վրդովված են ծրագրի հնարավոր ազդեցությունից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի