Արցախը բացահայտում է Ադրբեջանի արմենոֆոբիան․ հրապարակվել է հատուկ զեկույց

Լուրեր

05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույց, որի նպատակն է աշխարհի համար բացահայտել Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունն ու արմատացած հայատյացությունը, որը երկրում որդեգրված է որպես գաղափարախոսություն։

Ծրագիրն իրականացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հիմադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով զեկույցի  մասին, նշեց, որ այս զեկույցով բացահայտվում է Ադրբեջանի արմենոֆոբիան։

«Մենք պետք է միջազգային հանրությանը հասցնենք այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանում հայատյացությունն ու հակահայ քարոզչությունը մեկօրյա դրսևորում չեն, դրանք տարիներ ի վեր շարունակական են, իսկ երբ սահաններին լարվածություն  է նկատվում, այդ հայատյացությունն ավել է թեժանում։ Սա կազմակերպված հայատյացություն է, որը կարող է հանգեցնել կազմակերպված սպանդի, ինչպիսին ականատես ենք եղել դեռ տարիներ առաջ՝ Արցախում։ Հետևաբար խնդիր ունենք հետևել Ադրբեջանի կառավարության հովանավորած հակահայկական քարոզչությունը։ Ուստի սա մի աշխատանք է, որը շարունակություն է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ հակահայկական այդ քարոզչական մեքենան կանգ չի առել»,- ասաց Դուդակլյանը։

Վերջինս նշեց, որ իրենք պարտավորություն ունեն շարունակել աշխարհին իրազեկել Ադրբեջանում պետական մակարդակով տարվող քարոզչության մասին, ուստի դրանք կանխելու համար անհրաժեշտ է ռասիզմի դեմ, կազմակերպված սպանդների դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս զեկույցի վրա։

Նշենք, որ զեկույցը հրապարակված է անգլերենով։