ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունները չեն վերականգնվի․ Բաքուն զրկված կմնա ձայնի իրավունքից

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրախորհրդր Խորհրդարանական վեհաժողովչ (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը չի քննարկվի։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը չի դիմել ԵԽԽՎ-ին՝ պատվիրակության լիազորությունները վերականգնելու համար։

«Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի արժեքների և կանոնների հիմնարար անտեսման պատճառով և պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման համար»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը կառույցում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնողներից է։

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Հիքմեթ Բաբաօղլուն տեղական Թուրան գործակալությանն  ասել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը հետ կանչելու նախաձեռնությունը ոչ մի կապ չունի ԵԽԽՎ կանոնադրության կամ մարդու իրավունքների հետ։

«Դա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հարց է, որը վերահսկվում է Արևմուտքի որոշ իսլամատյաց կենտրոնների կողմից։ Ի՞նչը դուր չի գալիս ԵԽԽՎ-ին։ 2023 թվականին մենք իրականացրել ենք հակաահաբեկչական գործողություն (նկատի ունի Արցախում իրականացրած էթնիկ զտումը)։ Իբր մենք սահմանափակել ենք մարդու իրավունքները, բայց իրականում վերականգնել ենք իրավունքները՝ ադրբեջանցիներին հնարավորություն տալով վերադառնալ իրենց տները։ Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն հրաժարվում դա ճանաչել»,- հայտարարել է նա։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայության վերաբերյալ պատգամավորը հայտարարել է, որ եթե նման կազմակերպություն կա, Ադրբեջանը միշտ պատրաստ է համագործակցել դրա հետ։

«Եթե այս կազմակերպությունը, որը հավակնում է համակարգել մարդու իրավունքների հարցերը Եվրոպայում, գործում է անկեղծորեն, ապա Ադրբեջանը միշտ շահագրգռված է համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի համար մարդու իրավունքները ԵԽԽՎ-ի հետ կապ չունեն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար սահմանադրական խնդիր է։ Մեր Սահմանադրությունը երաշխավորում է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրանից՝ ԵԽԽՎ մաս ենք կազմում, թե՝ ոչ»,- ասել է Բաբաօղլուն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։

Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևը հայտարարել էր, թե այդ որոշմամբ ԵԽԽՎ-ն, իբր, հատել է կարմիր գիծը։ «Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- ասել էր Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի