Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին բողոք է ներկայացրել

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Իրանի ԱԳ նախարարության Եվրասիական հարցերով գլխավոր վարչության ղեկավար, նախարարի օգնական Մուջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և տարբեր ոլորտներում զարգացման հեռանկարները, փոխանցում է IRNA գործակալությունը։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժերին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնյան ընդգծել է, որ երկուստեք անհրաժեշտ է ջանքեր գործադրել պայմանավորվածությունների իրականացման և նրանց միջև հարաբերությունները պաշտպանելու համար։

Նա, միաժամանակ, մատնանշել է Ադրբեջանում որոշ շրջանակների կամ անձանց բացասական քայլերը (ներառյալ՝ վերջին գործողությունները մի շարք իրանցի ուսանողների նկատմամբ)՝ որպես երկու ժողովուրդների հարաբերություններին վնասող գործողություն։ Իրանցի պաշտոնյան կոչ է արել քայլեր ձեռնարկել նման բացասական գործողությունների և դրանց հեղինակների նկատմամբ։

Իրանի ԱԳՆ ղեկավարի օգնականը նաև ընդգծել է երկու երկրների ժողովուրդների մեջ հոգևորականների և կրոնական առաջնորդների  բարձր կարգավիճակը՝ ընդգծելով անհարգալից վերաբերմունքի դրսևորման դեմ վճռական գործողությունների անհրաժեշտությունը։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը ներկայացնել իր երկրի իշխանությունների ուշադրությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի