Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Քաղաքականություն
22.01.2025 | 15:11
Իրանի Համադան նահանգի Կաբուդարահանգ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտարարել է Համադանի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալը, գրում է Mehr գործակալությունը։
«Բարեբախտաբար, օդաչուները փրկվել են»,- ասել է պաշտոնյան։
Իրազեկ աղբյուրների հաղորդմամբ՝ 2 օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում։
Կաբուդարահանգ քաղաքը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Համադանի նահանգի կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի