Ադրբեջանական Իմիշլիում անկարգություններից հետո հատուկ ռեժիմ ու զորքեր են մտցվել, ձերբակալվել է առնվազն 100 մարդ

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում հունվարի 18-ին ճանապարհային ոստիկանների մեքենայի մասնակցությամբ ծանր պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու դպրոցական երեխա էր մահացել, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս ամենը հարուցել էր տեղի բնակիչների զայրույթը ու բողոքի ալիք բարձրացրել։ Մի խումբ մարդիկ ջարդել էին ոստիկանական մեքենան, ու բախումներ էին տեղի ունեցել անվտանգության ուժերի հետ։ Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները երթով անցնում շրջանային ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ դժգոհություն հայտնելով ոստիկանության և տեղական վարչակազմի պահվածքից:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ շրջանում հունվարի 18-ից գործում է հատուկ ուժեղացված ռեժիմ, ոստիկանությունը տեղակայված է վարչական շենքերի, պուրակների և հրապարակների շրջակայքում։

«Ոստիկանության աջակցությունը մոտակա տարածքներից ժամանել է երեկ՝ ժամը 2-ին։ Երեկոյան քաղաք են մտցվել ներքին զորքեր», – ասել է Իմիշլիի բնակիչներից մեկը: Բնակիչները շրջանային կենտրոնում նաև երկու զրահամեքենա են տեսել։

Տեղական աղբյուրի համաձայն՝ ձերբակալվել  է 100-ից ավելի մարդ։ Հաղորդվում է, որ հիմնականում բերման են ենթարկվել նրանք, ովքեր հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, շրջել այն, վիճաբանել ոստիկանների հետ։

«100 մարդ, միգուցե ավելի շատ ձերբակալվել է։ Նրանցից ոմանք ձերբակալվել են քաղաքի կենտրոնական հատվածում։ Եղել են նաև գիշերը իրենց տներից բերման ենթարկվածներ, ապա բաց են թողնվել»-ասել է տեղական աղբյուրը։

Թեև Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը  ստույգ չի հայտնել ձերբակալվածների թիվն ու նրանց ինքնությունը, սակայն հրապարակել է լուսանկար, որում երևում է ձերբակալվածների մի խումբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իմիշլիի շրջանում հասարակական վայրում խուլիգանական գործողություններ կատարելու համար մի խումբ մարդիկ են ձերբակալվել։ Ըստ գերատեսչության՝ «բացված քրեական գործի առթիվ ամբաստանյալներին տրամադրվել են փաստաբաններ, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»։

Էմմա Չոբանյան