ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի կողմից ATACMS և Storm Shadow հրթիռներով Բրյանսկի շրջանին հարվածելու մասին

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Հունվարի լույս 14-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են հարձակվել Բրյանսկի շրջանի տարածքի վրա 6 ATACMS հրթիռներով, 6 Storm Shadow հրթիռներով և 31 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Meduza-ն։

Գերատեսչությունը պնդում է, թե բոլոր արկերը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, զոհեր և վիրավորներ չկան։ Նշվում է, որ ևս երկու Storm Shadow հրթիռ խոցվել է Սև ծովի վրա։ Հետևանքների մասին չի հաղորդվում։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ Կիևի վգործողությունները, որոնց աջակցում են արևմտյան կուրատորները, անպատասխան չեն մնա»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը և բարձրագույն հրամանատարությունը չեն մեկնաբանել Բրյանսկի շրջանի վրա հարձակումը։

Երեկ երեկոյան Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել էր, թե Ուկրաինան «զանգվածային փորձ» է կատարել տարածաշրջանին «համակցված հրթիռային հարված» հասցնելու, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են բոլոր թիրախները։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Նահանգապետը վնասների կամ ավերածությունների մասին չէր հայտնել:

Mash, Shot և Astra տելեգրամ ալիքները հայտնել էին, որ հարձակման է ենթարկվել Սելցո գյուղում Բրյանսկի քիմիական գործարանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի