Ալիևն ընդունել է Իրանի ԱԽ քարտուղարին․ նա դարձյալ բողոքել է Հայաստանից

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գավրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադին Բաքվում հանդիպման ժամանակ քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Գոհունակությամբ հիշվել է, որ Իրանում նոր նախագահական ընտրություններից հետո այս երկիր են այցելել Ադրբեջանի բարձրաստիճան մի քանի պատվիրակություններ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իրանի ԱԽ քարտուղարն ասել է, թե «Ադրբեջանն օկուպացիայից ազատագրել է իր տարածքները, լիովին վերականգնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և շնորհավորել է այդ կապակցությամբ»։

Ալիևն իր հերթին ասել է, թե, իբր, «օկուպացիայի ժամանակ Հայաստանն ավերել է Ադրբեջանի այդ տարածքները, վնասել մշակութային և կրոնական հուշարձանները, այդ թվում՝ մզկիթները»։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն կողմ է տարածաշրջանային երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծմանը, այդ կապակցությամբ հիշատակելով 3+3 ձևաչափը։

Հանդիպմանը շոշափվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և այդ համատեքստում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Մտքեր են փոխանակվել նաև «Արաքսի միջանցք» ծրագրի և Արաքս գետի վրա Աղբենդի ուղղությամբ կամուրջների ու ավտոմոբիլային տրանսպորտի ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ, նշվել է, որ այս ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տրանսպորտային կապեր զարգացման տեսանկյունից։

Քննարկվել են նաև Արաքս գետի երկայնքով ՀԷԿ-երի կառուցման նախագծերը, անդրադարձ է եղել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի միացման հարցին, ընդգծվել է, որ այս ուղղությամբ համագործակցության մեծ ներուժ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի