Ալիևը Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է անվանել և պնդել ադրբեջանցիների «վերադարձի» մասին

Լուրեր

01.05.2026 | 23:11
Խոշոր հրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
01.05.2026 | 22:58
Թրամփը սպառնում է մինչև 25%-ով բարձրացնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը
01.05.2026 | 22:34
Գյումրիում այրվել է ավտոմեքենա
01.05.2026 | 22:18
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
01.05.2026 | 21:59
Մայիսի 5-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2026 | 21:45
Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում
01.05.2026 | 21:30
Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է գրեթե 50 միլիարդ դոլար. CBS
01.05.2026 | 21:13
Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ընկերությունն Արցախում շինաշխատանքներ կիրականացնի
01.05.2026 | 21:00
Իշխանությունը մոռացե՞լ է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, երբ մեզ մեղադրում է ՌԴ-ին իբրև երաշխավոր բերելու մեջ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 20:48
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
01.05.2026 | 20:35
Ալիևի օգնականը Եվրախորհրդարանի բանաձևի` Արցախի հետ կապված հատվածը «դիվանագիտական ​​ամոթ է» անվանել
01.05.2026 | 20:22
Ռուսաստանի առաջատար սոցիոլոգիական կենտրոններն արձանագրում են՝ Պուտինի վարկանիշը նվազել է
01.05.2026 | 20:10
Մոլորված միլիոնները․ ինչպես են ուժեղհայաստանցիների նվիրատվությունները հայտնվել ՔՊ-ի հաշվեհամարին
01.05.2026 | 20:00
ՌԴ-ի ճնշումները կարող են մեծանալ, սակայն դա տնտեսական շանտաժի չի հասնի․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:50
Ով էր ներկել ավանակին․ ֆեյք զեբրի պատմությունը զայրացրել է կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Բաքվի քարոզչական թեզերին համահունչ հայտարարությունն է արել՝ ասելով, թե, իբր, «Հայաստանի ներկայիս տարածքը, կարելի է ասել՝ դրա բացարձակ մեծամասնությունը, պատմական հող է և բնակեցված է եղել ադրբեջանցիներով»՝ Հայաստանն անվանելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

«Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց և նրանց թոռների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300 հազարը։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին։ Նրանք բոլոր իրավունքներն ունեն այնտեղ վերադառնալու։ Ի վերջո, Հայաստանն այսօր իրեն դիրքավորում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող սա հստակ ցույց տա։ Միաժամանակ, կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն նույնպես պետք է իր դիրքորոշումը հայտնի այս հարցում, սպասում ենք նաև Եվրահանձնաժողովի դիրքորոշմանը։ Դա պարզապես անտեսելը սխալ քայլ է: Սա լուրջ խնդիր է, խոսքը հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների վերականգնման մասին է»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե այդ հարցն օրակարգից չի հանվի, քանի դեռ «ադրբեջանցիներն անվտանգ պայմաններում չեն հաստատվել «Արևմտյան Ադրբեջանում», այդ թվում՝ «Արևմտյան Զանգեզուրում»»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի