Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. Ռազմավարական  գործողությունների ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծ, որը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ հիմնավորման՝ նախագիծը միտված է սահմանելու Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական նպատակների իրականացման կոնկրետ գործողությունները։ Այն բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված ժողովրդագրական ռազմավարությունից։

Ծրագրի միջոցով նախատեսվում է ստեղծել բարեկեցիկ միջավայր՝ նպաստելով ընտանիքի զարգացմանը, նվազեցնել մահվան ռիսկի գործոնները և խթանել առողջ կենսակերպ, ապահովել ակտիվ և արժանապատիվ ծերություն, նվազեցնել էմիգրացիան և խթանել բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի պահպանումն ու ներգրավումը։

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ներկա ժողովրդագրական վիճակը՝ ներառյալ ծնելիության նվազումը, մահացության ցուցանիշների աճը, ծերացման գործընթացները և միգրացիոն խնդիրները, հրատապ են դարձնում այս ծրագիրը։ Ծրագրի ընդունմամբ ակնկալվում է ոչ միայն մեղմել առկա խնդիրները, այլև ապահովել բնակչության երկարաժամկետ և կայուն զարգացում։

Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իսկ ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի նպատակներին և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղություններին։