Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Օրենսդրական նոր փոփոխությամբ առաջարկվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու պայմանով տարկետում ստացած քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը 27-ից բարձրացնել մինչև 32 տարեկան։

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ արտասահմանյան առաջատար բուհերում ասպիրանտուրան քաղաքացիները հիմնականում ավարտում են 27-28 տարեկանում։ 

«Մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթական լինելու տարիքային շեմի պատճառով»,- ասված է օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ։

Տարիքային շեմը մինչև 32 տարեկան դարձնելը նպատակ ունի ապահովել լավագույն բուհերն ավարտած մասնագետների վերադարձը Հայաստան և նրանց ներուժն օգտագործել գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում։

Օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի ամբողջական խմբագրությունը։ Այն սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային հիմնական շեմերը։

Մասնավորապես՝

  • շարքային կազմի համար՝ մինչև 27 տարեկան,
  • գիտության և կրթության բնագավառում տարկետում ստացածների համար՝ մինչև 28 տարեկան,
  • լավագույն բուհերում սովորած և ՀՀ-ում աշխատելու տարկետում ստացածների համար՝ մինչև 32 տարեկան,
  • պահեստազորի սպայական կազմի համար՝ մինչև 35 տարեկան։

Նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի հավանությանը։

Արփի Հակոբյան