Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման շուրջ անորոշությանը, տարածաշրջանային կոմունիկացիաներին և Ռուսաստանի կողմից սպասվող ճնշումներին՝ գազի գնի և երկաթուղու հարցերով։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի կառավարությունն ունի գաղափարներ, սակայն գործնական հողի վրա վճռական քայլեր չի անում։ Խոսելով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում կառավարության մոտեցումներից՝ Գրիգորյանն այս հարցում որոշումների կայացման դանդաղկոտությունը լուրջ խնդիր է համարում։

«Մի պահ կարծես թե մեր կառավարությունը որոշում ընդունել էր, որ նոր ատոմակայանը կլինի ամերիկյան մոդուլային ատոմակայան… Նույնիսկ լրջագույն պրոցես գնաց Միացյալ Նահանգների ներսում… Բայց եկավ Լիխաչովը՝ «Ռոսատոմի» ղեկավարը, ինչ-որ բաներ ասաց, բանակցություններ ունեցավ վարչապետի հետ, և վարչապետն ասաց, որ փոքրը չի բավարարի մեր պահանջարկը, որը կլինի ասենք 5 տարուց հետո։ Չբացառվեց, որ կարող է ռուսականը նաև կառուցվել: Այսպես անընդհատ փոփոխության մեջ լինելը լավ չէ»,- կարծում է քաղաքագետը:

Նա շեշտում է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունն արդեն իսկ շատ մեծ է, ուստի նոր ատոմակայանի կառուցումը ռուսական կողմին վստահելն անթույլատրելի է. «Սկզբունքային հարց է հենց դա, որ ոչ թե Ռուսաստանի հետ պետք է կառուցես նոր ատոմակայան, այլ այլընտրանքներ ունենալու համար, որ մեկից էդպես ուժեղ կախվածություն չունենաս»։

Անդրադառնալով երկաթգծերի վերագործարկմանը և դրանք հնարավոր ռուսական վերահսկողությանը հանձնելուն՝ Ստեփան Գրիգորյանը պնդում է, որ դա ոչ միայն սխալ է, այլև անիմաստ.

«Ոչ ոք չի օգտագործի ռուսական երկաթգծերը: Դա բացառվում է: Ու էդ սանկցիաները, որի տակ Ռուսաստանն է, շուտ չեն հանվի: Ուրեմն նայեք ինչ կստացվի… Մեր քայլը ո՞րն է, կառավարությունն ի՞նչ է ասում. մենք ուզում ենք ապաշրջափակում, որը կոչվում է Խաղաղության խաչմերուկ։ Ո՞ր ապաշրջափակումն է, եթե ոչ ամերիկացիք կօգտագործեն դա, ո՛չ ադրբեջանցիք, ո՛չ թուրքերը»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը որպես պատժամիջոց կթանկացնի գազի գինը՝ Գրիգորյանը նշում է.

«Պուտինյան Ռուսաստանը թշնամական է Հայաստանի նկատմամբ: Իմ կարծիքով իրենք դեմ են մեր անկախությանը, մեր սուվերենությանը։ …Ցանկացած մերձեցում Ռուսաստանի հետ կբերի կորուստների… Ռուսաստանն ուզում է մեզ ծնկի բերել»։

Որպես լուծում՝ քաղաքագետն առաջարկում է ակտիվորեն աշխատել Եվրամիության հետ և պահանջել փոխհատուցումներ ռուսական տնտեսական ճնշումների դիմաց. «Ինչո՞ւ Եվրամիությունը չի կոմպենսացնի: Էդ խի՞ ա Եվրամիությունը Մոլդովային, Ուկրաինային կոմպենսացնում․ նրանց ահռելի, մեծ գումարներ է տալիս… ինչի՞ մեզ համար չի կոմպենսացնի: Բայց մենք պետք է քայլ անենք, մենք պետք է դիմենք Եվրամիությանը, որ անդամ ենք ուզում դառնալ…»։

Ստեփան Գրիգորյանը հորդորում է իշխանություններին հրաժարվել անվերջ բալանսավորման քաղաքականությունից և կոնկրետ գործել։ «Գաղափարները լավ բան են, բայց իրականացումն է պետք արագացնել»,- նշում է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան