Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Լուրեր

06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Բոլորը

Ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ ներկայում չկան։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է հունական Katimerirni պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Meduza-ն։

Ռուբիոյի խոսքով՝ ներկայում պատերազմի ընթացքում ստեղծվել է «ռազմավարական փակուղու» իրավիճակ։ Ռուսաստանը շարունակում է պնդել Դոնբասի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու պահանջը, մինչդեռ Ուկրաինայի համար նման պայմանը բացարձակապես անընդունելի է։

«Ռազմավարական փակուղին կարող է հանգուցալուծվել միայն երկու եղանակով՝ կա՛մ բանակցությունների սեղանի շուրջ կարգավորման միջոցով, կա՛մ էսկալացիայի արդյունքում՝ մեկ կամ երկու կողմերի մասնակցությամբ, որը դուրս կգա սկզբնական հակամարտության շրջանակներից։ Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում»,- ասել է նա։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ուղիղ բանակցություններն անցկացվել են 2026 թվականի սկզբին։ Դրանք ընդհատվել են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի սկսվելու պատճառով, որից հետո այլևս չեն վերսկսվել։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների նոր փուլերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի