ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տեսալսողական հաղորդումների բովանդակության նոր պահանջները, այդ թվում՝ խտրականություն, բռնություն և դաժանություն քարոզող բովանդակության սահմանափակումներն ու ՀՀ ներքաղաքական կյանքին օտարերկրյա միջամտության գնահատման չափորոշիչները։

ՀՌՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ, որին մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները։

ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ սահմանված նոր պահանջները՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման իրավական առանձնահատկություններին և հնարավոր խնդրահարույց իրավիճակներին։

Մասնավորապես, ներկայացվել են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի տեսալսողական հաղորդումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին։ Քննարկվել է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները։

ՀՌՀ ներկայացուցիչները հեռարձակողների ուշադրությունը հրավիրել են նոր կարգերի կիրառման ժամանակ կարևոր իրավական հանգամանքների վրա՝ պարզաբանելով սահմանված պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունները։
Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հարցերը և գործնականում առաջացող խնդիրները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացված հարցերի վերաբերյալ տվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

ՀՌՀ-ն կարևորում է ոլորտի մասնակիցների հետ շարունակական երկխոսությունը և նման քննարկումների անցկացումը՝ նոր կարգավորումների վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու, դրանց պատշաճ կիրառմանը նպաստելու և գործնականում հնարավոր իրավական անորոշությունները նվազեցնելու նպատակով»։