Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Քաղաքականություն
08.10.2026 | 21:20Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:

Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:


Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների, տրվել է պաշտոնական ընդունելություն:

