Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել

Լուրեր

25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
Բոլորը

Իսրայելական Ari Arms ընկերությունն անցյալ շաբաթ Ադրբեջանում բացել է իր ինքնաձիգների արտադրության գործարանը՝ նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ: Միջոցառմանը, որն իր տեսակի մեջ առաջինն էր երկրում, ներկա են եղել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ari Arms-ի սեփականատերեր Ավիչայ Ստոլլերոն և Ռավիդ ու Օրեն Անկոնինաները, գրում է իսրայելական Globes պարբերականը։

Նշվում է, որ սա Ադրբեջանի կառավարությանը պատկանող ընդլայնված գործարան է, որը կլինի առաջինը, որը կարտադրի արևմտյան M4 զենքեր: Մինչ օրս նույն օբյեկտում արտադրվել են միայն «Կալաշնիկով»-ներ: Արևմտյան այս զենքի արտադրությունն իրականացվում է Ari Arms-ի, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և ադրբեջանական Iqlim Scientific Production Enterprise ընկերության համատեղ ձեռնարկության շրջանակում:

Հաղորդվում է, որ Ադրբեջանում կնքված գործարքն արտացոլում է միջազգային անվտանգության շուկայում՝ ընդհանուր առմամբ, զենքի արդյունաբերության մեջ՝ մասնավորապես, տեղական արտադրության զարգացման և արտաքին կախվածության նվազեցման միտումը։ Հետևաբար, Ադրբեջանի, ինչպես նաև Ֆիլիպինների և Ալբանիայի նման երկրների հետ կնքված գործարքներից հետո ընկերությունը կարող է կնքել լրացուցիչ գործարքներ, որոնք մոտենում են ավարտին, որոնք կներառեն նաև տեղական արտադրությունը, ասվում է հրապարակման մեջ։

Ari Arms-ը մասնագիտանում է առաջադեմ փոքր զենքի համակարգերի մշակման և արտադրության մեջ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ընկերության անձնակազմը եռապատկվել է՝ հասնելով մոտ 60-ի: Նույն ժամանակահատվածում արտադրական հզորությունը կրկնապատկվել է ավելի քան կրկնապատկվելով։ Ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը նոր արտադրանքի, այդ թվում՝ ատրճանակների ուղղությամբ: Միաժամանակ, այն հետաքրքրված է ճշգրիտ փոքր զենքի արտադրությամբ և դիմել է՝ մասնակցելու Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից այս ուղղությամբ հայտարարված մրցույթին: Չնայած ընդլայնման գործընթացին՝ չի սպասվում, որ ընկերությունը մոտ ապագայում իր բաժնետոմսերը կտեղակայի ֆոնդային բորսայում:

Ari Arms-ի ամենանշանակալի գործունեությունն Իսրայելի պաշտպանության համակարգի հետ այդ երկրի բանակի մարտական ​​ստորաբաժանումների համար M4 հրացանների մրցույթի արդյունքն է, որն ընկերությունը շահել է անցյալ տարվա մայիսին: Մրցույթի շրջանակում այն ​​որակազրկվել է հաղթանակից մեկ ամիս անց: Ընկերությունը կրկին դիմել է և վերջապես հաղթել: Այժմ Ադրբեջանում իրականացվող նախագծի շրջանակում, որը ներառում է տասնյակ հազարավոր հրացանների արտադրություն տասնյակ միլիոնավոր դոլարների դիմաց, իսրայելական ընկերությունը բերում է գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի այնտեղ կարողանան ներդրվել արևմտյան չափանիշները:

Լրատվամիջոցը գրում է, որ այս տարվա  Բաքվի ADEX  պաշտպանական ցուցահանդեսին մասնակցել են ոչ միայն Ari Arms-ը և Իսրայելի խոշոր պաշտպանական ընկերությունները, այլև Aeronautics-ը, Plasen-ը, Uvision-ը, Bagira-ն և Bird-ը։ Իսրայելում զգալի ներկայություն ունեցող մեկ այլ հետաքրքիր ընկերություն է Ondes-ը, որը ղեկավարում էր Մոսադի նախկին ղեկավար և Ondes-ի ներկայիս նախագահ Դեդի Բարնեան։

Սրանք առաջին իսրայելական մշակումները չեն, որոնք հասել են Ադրբեջան: Դրանց թվում են, ի թիվս այլոց, Elbit-ի Hermes 900 անօդաչու թռչող սարքերը, Israel Aerospace Industries-ի Barak MX-ի նման հակաօդային պաշտպանության համակարգերը և Rafael-ի Spike շարքի մարտավարական հրթիռները, որոնք համարվում են աշխարհում ամենապահանջվածը: Նշվում է, որ ի տարբերություն այլ հաճախորդների՝ վերջին տարիներին Ադրբեջանն իր բոլոր համակարգերը գործառնականորեն օգտագործել է Հայաստանի դեմ:

Ari Arms-ի հետ համատեղ ձեռնարկության արդյունքներից գոհ լինելու դեպքում Ադրբեջանը կարող է ընդլայնել գործարքը՝ կենտրոնանալով ամբողջությամբ տեղական արտադրության վրա: Իսրայելական ընկերության հետ գործարքի պայմաններից մեկը լիարժեք ներքին արտադրությունն է: Ադրբեջանը ձգտում է հարստանալ ոչ միայն արտասահմանից, այլև, մասնավորապես, Արևմուտքից ստացված տեխնոլոգիաների և փորձագիտության միջոցով: Լրատվամիջոցն այս մոտեցումը կապում է նաև Բաքվի՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների հետ։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը վաղուց Ռուսաստանին ընկալում է որպես հարևան տերություն, որն ազդում է իր վրա և գերիշխող դիրք ունի տարածաշրջանում։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն այլևս չի կիսում այս մոտեցումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված քաղաքական ուղերձ համարվող հայտարարության մեջ Իլհամ Ալիևն ասել է. «Միացյալ Նահանգները և Չինաստանն աշխարհի երկու գերտերություններն են, և երրորդը չկա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի